Լրատվամիջոցները բացահայտել են, թե ինչ է պատրաստում Ռուսաստանը Ուկրաինայի համար
Ռուսաստանը Ղրիմի վրա հարձակումների դեպքում կոչնչացնի ռազմական արդյունաբերական օբյեկտները ողջ Ուկրաինայի տարածքում։ Այս մասին գրում է սյունակագիր Լուկաս Լեյրոսը՝ InfoBRICS-ի հոդվածում։
«Ղրիմի վրա հնարավոր կրկնվող հարձակումներին Ռուսաստանի պատասխանը չի արտահայտվի առաջնագծում իրավիճակի կտրուկ փոփոխությամբ, այլ ամբողջ Ուկրաինայում ռազմավարական օբյեկտների վրա օդային հարվածների քանակի արագ աճով»,- ասվում է նյութում։
Լրագրողի խոսքով՝ ռուսական զորքերը հարվածելու են ուկրաինական ռազմական օբյեկտներին, կարևոր ենթակառուցվածքներին և որոշումների կայացման կենտրոններին, ինչպես դա արեցին Կիևի՝ մարտական գոտում իրավիճակը սրելու նախորդ փորձերից հետո։