Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի
Ճապոնական Իսիկավա նահանգում հունվարի 1-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով մասնակի վնասված կամ ամբողջությամբ ավերված տների թիվը գերազանցում է 31,5 հազարը։
Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի վարչակազմի ամփոփ տվյալները։
Հայտնաբերված վնասված կառույցների ամենամեծ թիվը գտնվում է Նանաո և Նոտո բնակավայրերում: Վնասված տների ընդհանուր թիվը 31,67 հազար է։
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 232 մարդ, 22-ի հետ կապ հաստատել հնարավոր չէ։ Առնվազն 1061 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։