Ինչո՞ւ Իրանը հարվածեց Պակիստանին և Իրաքին
Իրանի վերջին հարվածները Պակիստանի և Իրաքի տարածքներին ազդանշան են ԱՄՆ-ին և Իսրայելին՝ «չխառնվել» Թեհրանի հարցերին և դադարեցնել Իսրայելի գործողությունը Գազայի հատվածում:
Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով իրանցի անանուն պաշտոնյային։
«Պակիստանի և Էրբիլի հարվածները մեսիջ է ուղղակիորեն իսրայելցիներին և ամերիկացիներին, և այդ ուղերձը հետևյալն է. «մի խառնվեք Իրանի գործերին և վերջ տվեք Գազայում պատերազմին... Իրանը չի ցանկանում ուղիղ պատերազմ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ: Բայց մենք ցանկանում ենք, որ ամերիկացիները տեսնեն և գիտակցեն մեր ուժը»,- ասել է պաշտոնյան։