Բորելը բացատրել է, թե ինչու է Իսրայելը ֆինանսավորել «ՀԱՄԱՍ» շարժմանը
Իսրայելը նախկինում ֆինանսավորել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որպեսզի թուլացնի իր հակառակորդ Պաղեստինի ազգային ազատագրական շարժումը, որը ղեկավարում է Պաղեստինի ինքնավարությունը։
Այս մասին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Այո, ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվում էր Իսրայելի կառավարության կողմից, որը փորձում էր թուլացնել Պաղեստինի ինքնավարությունը»,- Բորելի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Իսպանիայում Վալյադոլիդի համալսարանից պատվավոր դոկտորի կոչում ստանալուց հետո եվրահանձնակատարը հանդես եկավ նաև պաղեստինյան պետության ճանաչման օգտին և քննադատեց համաշխարհային հանրությանը, որը, չնայած երկու պետությունների խնդրի լուծմանը նպաստելուն շատ բան չի արել դրան հասնելու համար»: