Գագիկ Խաչատրյանի գործով նիստն ընդմիջվել է՝ նրան ներարկում կատարելու համար․ այնուհետև նիստը հետաձգվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ ընթացել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Այն ընդմիջվել է՝ Գագիկ Խաչատրյանին ներարկում անել։
Ընթացքում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն խնդրեց դատարանից՝ Խաչատրյանին երկրից դուրս բերելու համար՝ առողջական խնդիրների պատճառով։ Նա նշեց, որ անհրաժեշտ է վիրահատություն, որը Հայասատնում չի արվելու։
«Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն այն աստիճանի է սրվել, որ նույնիսկ հնարավոր է վիրահատությունը չօգնի վերականգնել նրա քայլելու ունակությունը, կարող է հանգեցնել անդառնալի հետևաքների, այդ թվում մահվան»,- ասաց պաշտպանը։
Իսկ արդեն ներարկումը կատարելուց հետո, Երեմ Սարգսյանը նկատեց, որ իր պաշտպանի վիճակը շատ վատ է։
«Գագիկ Խաչատրյանն արդեն մի քանի ժամ ներկա է նիստին, բայց այլևս ի վիճակն չէ»,- ասաց նա։
Դատավորն ասաց, որ առանց ամբաստանյալի չեն կարող շարունակել նիստը։
Նիստը հետաձգվեց։ Այն տեղի կունենա հունվարի 31-ին ժամը 11։00-ին։