Պուտինը Մկրտության տոնի կապակցությամբ սուզվել է սառույցով ջրափոսի մեջ
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդաբար ընկղմվել է սառցե փոսի մեջ Աստվածահայտնության տոնի կապակցությամբ։ Այս մասին գրում է russian.rt.com-ը։
«Այո, ավանդաբար նա դա անում է։ Այսօր առավոտյան՝ Աստվածահայտնության տոնի կապակցությամբ կրկին սուզվել է սառցե ջրափոսի մեջ»,- ասել է Պեսկովը:
Նշենք նաև, որ նախորդ գիշեր Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքի Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր եկեղեցում հանդիսավոր միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված Աստվածահայտնության տոնին։