Կրեմլը մեկնաբանել է Իրանի և Պակիստանի միջև լարվածությունը
Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով մշտական կապի մեջ է Իրանի և Պակիստանի հետ:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, տարածաշրջանի բոլոր պետություններին և հարակից շրջաններին ցուցաբերել զսպվածություն: Այս դեպքում դա միակ բանն է, որը կարող է օգնել դեէսկալացիայի ուղին բռնելու համար», - պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք իրավիճակի սրումը անհանգստացնում է Կրեմլին: