Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների արդյունքում զոհվածների թիվը գերազանցել է 24,7 հազարը
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24762-ի, վիրավորների թիվը հասել է 62108-ի:
Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան։
Ավելի վաղ հաղորդվում էր 24,620 զոհի և 61,830 վիրավորի մասին:
«Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 24762-ի, ևս 62108-ը վիրավորվել է», - հաղորդում է Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության Telegram ալիքը։