«Արսենալը» բավականաչափ հասուն և փորձառու չէ. Դանիել Ալվեշ
«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեշը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում իր թիմի մրցակից՝ «Արսենալի» մասին:
«Արսենալը» բավականաչափ հասուն և փորձառու չէ, որպեսզի սկսած գործը մինչև վերջ տանի: Լոնդոնյան թիմը դեռ շատ երիտասարդ է: Նրանք լավ էին մեկնարկել ԱՊԼ-ում, բայց որպեսզի պահեն տեմպը և տիտղոս նվաճեն, ավելին է հարկավոր: