Դոնալդ Թրամփը խուսափում է ուկրաինացի պաշտոնյաների հետ շփումներից
Ուկրաինացի պաշտոնյաները չեն կարողանում կապ հաստատել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ, ովքեր խուսափում են Կիևի պաշտոնյաների հետ շփումներից:
Այս մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով Վլադիմիր Զելենսկու վարչակազմին մոտ կանգնած աղբյուրին։
«Չկա հետևողական շփում ուկրաինացի պաշտոնյաների և Թրամփի և Ջոնսոնի թիմերի միջև: Հաղորդակցության բացակայությունը միտումնավոր է թվում, բայց կարող է փոխվել ընտրություններից հետո: Կարճ ասած, իմ հասկացողությունը հետևյալն է. Ուկրաինան փորձում է, Թրամփը և Ջոնսոնը խուսափում են», - մեջբերում է հրատարակությունը անանուն աղբյուրի խոսքերը։