Մենք պետք է հասկանանք, որ մեր խաղաղ գոյությունը հավերժ չէ. ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմին առաջիկա 20 տարում
Քաղաքացիական բնակչությունը պետք է պատրաստվի Ռուսաստանի հետ համապարփակ պատերազմին առաջիկա 20 տարում:
Այս մասին նշել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը, գրում է The Telegraph-ը:
«Մենք պետք է հասկանանք, որ մեր խաղաղ գոյությունը հավերժ չէ: Եվ դրա համար մենք պետք է պատրաստվենք Ռուսաստանի հետ հակամարտությանը: Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Մենք պետք է ստեղծենք այնպիսի համակարգ, որը թույլ կտա մեզ ավելի շատ մարդկանց պատրաստել պատերազմի՝ անկախ նրանից՝ դա տեղի կունենա, թե ոչ»,- ասել է նա։