Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը
Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյանը նշել է, թե որոնք են «Խաղաղության ավելի լուրջ» հայտի սկզբունքները

Նիկոլի բազային սցենարը հետևյալն է. ստանալ ինչ-որ թուղթ, որի մեջ գրված լինի «Խաղաղություն» բառը, ներկայացնել այն ժողովրդին` որպես դարերով սպասված արդյունք, հայտարարել նոր դարաշրջանի մասին (ի դեպ, նոր դարաշրջանի գաղափարով Ալիևը գնաց արտահերթ ընտրությունների)։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ  Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետո ինչ կլինի՝ կլինի, ցանկացած սցենարում այլ մեղավորներ կգտնվեն։ Մնացած թեզերը պետական վոկալի շրջանակներում են` ներառյալ նրա` օր ու մեջ փոխվող, իրար հակասող ձևակերպումները։ Մեր խնդիրն է  սրան հակազդել ոչ թե  քաղաքական վոկալով, այլ՝ պետական ծրագրով։ Այն, ինչը հիմա արվում է՝  բավականին անվնաս է։ Նիկոլը սա լավ ֆիքսել է ու հենց դրա համար է «խրախոսում», որ իրեն անվանարկեն ցանկացած ձևակերպմամբ ու ցանկացած, այդ թվում` իրար հակասող մեղադրանքներով։ Դրանք թեև տհաճ են, բայց՝ անվտանգ, քանի որ չունեն ներքին կոնսոլիդացիայի ներուժ, ու, որ շատ կարևոր է, չունեն որևէ ուղերձ՝ հարևաններին, միջնորդներին, հակառակորդին։

Իրականում «Խաղաղության պայմանագրի» միակ այլընտրանքը ավելի լուրջ խաղաղության պայմանագիրն է։ Հայաստանից պետք է հնչի ավելի լուրջ խաղաղության պայմանագրի հայտ՝ փորձելով վերցնել նախաձեռնությունը։ Մնացած տարբերակները մոտ են արկածախնդրությանը։

Այս իշխանությունն իրեն վերագրել է մշտապես սխալվելու և աղետներ բերելու իրավունքը. մենք սա պետք է կասեցնենք։ Ինչպե՞ս անել, որ դա ստացվի, ու նաև այդ ընթացքում չհրահրենք պատերազմ։

Դեմ խոսես «խաղաղության պայմանագրին»՝ ոչ մեկը չի հասկանալու` ո´չ քո ժողովուրդը, ո´չ հարևանները, ո´չ միջնորդները՝ ռուսներն ու Արևմուտքը։

Կողմ խոսես՝ գնում ես գիտակցված պարտության։

Ավելի լուրջ խաղաղության պայմանագրի գաղափարն ունի այս ռիսկերի հակաթույնը։ Հայաստանի միասնական ընդդիմությունը պետք է հայտարարի, որ շարունակողն է խաղաղության բանակցային պրոցեսի ու հանդես է գալիս բոլոր վիճահարույց խնդիրները բանակցային օրակարգ դարձնելու դիրքերից։

Այս կոնցեպցիան ժամանակին կիրառել է, որքան էլ այսօր զարմանալի թվա, Ադրբեջանի այսօրվա նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, որն իր նախագահության ընթացքում առաջ էր քաշում հետևյալ գաղափարը. գտնենք մի լուծում, որ առաջիկա բազմաթիվ սերունդներ այլևս չանդրադառնան այս հարցերին։ Սրան առարկելը շատ դժվար էր, և դա Ադրբեջանին տվեց ժամանակ ու հնարավորություն։

Նույնը հիմա պետք է մենք անենք, ուրիշ ճանապարհ չունենք, բայց փողոցից եկած իշխանությունը նման բաներ չի հասկանում, իսկ ընդդիմությունն այս պահին անգամ ձևակերպված էլ չէ, թե որն է։

Բոլոր բարդ հարցերն ամրագրենք, գտնենք լուծումներ, դրանք ֆիքսենք պայմանագրում ու գնանք իրական, երկարաժամկետ խաղաղության։ Ֆիքսենք նաև, որ բոլոր այն պետությունները, որոնք մեզ խրախուսում են վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իրենք խորացնում են իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Միայն այս թակարդից դուրս գալը արդեն նոր մարտավարական իրողություն է ստեղծում։ Մենք պետք է գտնենք տարբերակը` տարածաշրջանային պետություններին խաղաղության պայմանագրին այս կամ այն չափով մաս դարձնելու համար։ Հիմա արդեն մեր շահերից է բխում Կովկասյան նոր ճարտարապետության ակտիվ գծագրումը։

Խաղաղության ավելի լուրջ պայմանագիրը պետք է ներառի բոլոր առկա խնդիրները (առաջին հերթին՝ Արցախի հայության վերադարձի, խաղաղ ու երաշխավորված անվտանգ կյանքի ապահովման), դրան զուգահեռ պրոցես պետք է լինի մեզ հարևան եկած ԲՐԻԿՍ-Ի հետ ինտենսիվ խորքային համագործակցությունը։ Մենք պետք է առաջարկենք մի պայմանագիր, որը ոչ թե մեր պարտության մասին է, այլ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և բաց հաղորդակցության, նոր որակի Հարավային Կովկասի մասին՝ իր բոլոր հարևաններով»։