ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ աշխատանքը. Միլլեր
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ աշխատանքը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մենք աջակցում ենք երկու երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և դա որքան շուտ, այնքան լավ։ Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած տարվա ընթացքում: Մենք խրախուսում ենք նրանց պահպանել գործընթացի ռիթմը` հիմնվելով նախորդ բանակցությունների վրա և համաձայնագիրը կնքել», - ասել է Միլլերը: