Հուսիթները հարձակվել են ամերիկյան լցանավի վրա
Հուսիթները Արաբական ծովի Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան Chem Ranger լցանավի վրա։ Այս մասին հայտնում է տեղական Al Masirah հեռուստաալիքը՝ հղում անելով եմենցի զինվորականներին։
Հուսիթները պնդում են, որ իրենք ուղղակի հարված են գրանցել: ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հաստատել է հարձակումը, և ն.ել, որ ոչ ոք չի տուժել:
Ծովային անվտանգության բրիտանական Ambrey ընկերությունը հայտնել է, որ չորս անօդաչու թռչող սարքեր մոտեցել են Մարշալյան կղզիների դրոշով թռչող ամերիկյան լցանավին: Միջադեպը տեղի է ունեցել Եմենի Ալ Մուկալլա նավահանգստից 87 մղոն (140 կմ) հարավ-արևելք: Մեկ անօդաչու թռչող սարքն ընկել է ջուրը, հայտնում է Reuters-ը։