Անօդաչու թռչող սարքի հարձակում Բրյանսկի մարզում. այրվում է նավթի պահեստը
Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ Կլինցիում նավթի պահեստում հրդեհ է բռնկվել, երբ խոցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Նրա խոսքով՝ Բրյանսկի շրջանում գտնվող Կլինցովսկի նավթային պահեստի տանկերը բռնկվել են այն բանից հետո, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքից զինամթերք է նետվել։
Բոգոմազը պնդում է, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է, սակայն դրա ոչնչացման ժամանակ նրան հաջողվել է զինամթերք նետել նավթի պահեստում։
Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ վաղ առավոտյան Բրյանսկի շրջանի երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։