Հայտնի են, թե երբ կկայանան Սիրիայի հարցով բանակցություններն Աստանայում
Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը հայտնել է, որ Սիրիայի հարցով բանակցությունները Աստանայում տեղի կունենան հունվարի 24-ին և 25-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հունվարի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաքում տեղի կունենա Աստանայի գործընթացի շրջանակներում Սիրիայի հարցով քսանմեկերորդ միջազգային հանդիպումը։ Այն վերսկսվել է երաշխավոր երկրների հավաքական կոչին համապատասխան,- ասել է Սմադիարովը։
Հունիսի 20-ին Աստանայում Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպում է կայացել՝ նվիրված Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։