Լավ է հարաբերություններ հաստատել Պուտինի նման մարդկանց հետ․ Թրամփ
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր նախագահության տարիներին քաղաքական մրցակիցներն ու գործընկերները վախենում և հարգում էին իրեն, սակայն լավ էր հարաբերություններ ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News հեռուստաալիքով հեռարձակված լրագրող Շոն Հանիթիին տված հարցազրույցում։
«Ես համաձայնվել եմ Պուտինի հետ. գիտե՞ք, լավ է հարաբերություններ հաստատել Պուտինի նման մարդկանց հետ... Ես բանակցություններ եմ վարել նախագահ Սիի հետ, ես հիանալի հարաբերություններ ունեմ... Եթե Հիլարի Քլինթոնը հաղթեր, դուք միջուկային պատերազմ կունենայիք Հյուսիսային Կորեայի հետ: Կիմ Չենի հետ նույնպես լավ եմ»,- ասել է Թրամփը:
Ամերիկայի նախկին նախագահը բարձր է գնահատել նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ում Թրամփը համարում է խելացի քաղաքական գործիչ։