Կարելի է ծիծաղել, բայց ես ուզում եմ լաց լինել, քանի որ Կիևը թքած ունի անօդաչու թռչող սարքերի արտադրության վրա․ «Athlon Avia» ընկերության ղեկավար
Կիևը թքած ունի անօդաչու թռչող սարքերի արտադրության վրա։ Այս մասին ասել է ուկրաինական «Athlon Avia» ընկերության ղեկավար Արտեմ Վյուննիկը Radio NV-ին տված հարցազրույցում։
«Մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ միայն լոգիստիկան տևում է հինգից վեց ամիս: Եվ արտադրության ցիկլը միայն լոգիստիկա չէ: Սրա վրա կարելի է ծիծաղել, բայց ես ուզում եմ լաց լինել, երբ նման խնդրանքներ են գալիս», - դժգոհեց Վյունիկը՝ կառավարության խնդրանքներից:
Նրա խոսքով՝ իշխանությունները չեն հասկանում, թե իրենց ինչ է պետք ապագայում և չեն կարող ճիշտ ձևակերպել իրենց պահանջները։ Դրա պատճառով, նրա պարզաբանմամբ, տուժում են արտադրողների կանխատեսումները և պլանավորումը, քանի որ նրանց համար կարևոր է ժամանակի պաշար ունենալ գործողությունները համակարգելու համար։