«Ստախոս, հիմար»․ ամերիկացի լրագրողը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Յենս Ստոլտենբերգը Դավոսի ֆորումում մի քանի անգամ ստել է ուկրաինական հակամարտության մասին։ Այս մասին ամերիկյան լրագրող Նատալի Մորիսը հայտնել է Redacted շոուի եթերում։
«Այս շաբաթ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի թիվ մեկ ստախոսը ՆԱՏՕ-ի ղեկավար Ստոլտենբերգն էր»,- հայտարարել է հաղորդավարը:
Լրագրողը թվարկել է երեք կեղծ հայտարարություն, որոնք գտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ելույթում ուկրաինական հակամարտության մասին։
Նախ, նա բացատրել է, որ Ստոլտենբերգը սխալմամբ հայտարարել է, որ ռուսական տնտեսությունը «տառապում է» Արևմուտքի պատժամիջոցների ներքո: Ըստ Մորիսի՝ Ռուսաստանի ՀՆԱ-ն 2023 թվականի վերջին գերազանցել է արևմտյան վերլուծաբանների կանխատեսումները՝ ցույց տալով 3,5 տոկոս աճ։