Լավրովն ու Գուտերեշը հնարավոր է հանդիպեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հնարավոր է հաջորդ շաբաթ հանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, երբ ռուս նախարարը կլինի Նյու Յորքում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը․
Քարտուղարի խոսքով՝ Գուտերեշը Լավրովի հետ հնարավոր հանդիպման ժամանակ «կքննարկի այն ամենը, ինչ ցանկանում է քննարկել արտգործնախարարը»։