Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն Քոչարյան
Տնտեսություն

Ամուլսարը Ջերմուկի բնակչության համար կենսատարածք է և այն չենք զիջելու. Ամուլսարի պահապաններ

Ամուլսարի պահապանները նամակ են ուղղել Եվրասիական զարգացման բանկին։

«ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահ

Նիկոլայ Պոդգուզովին

ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահի տեղակալ

Դենիս Իլյինին

Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն

Արմեն Մելքիկյանին

Մենք՝ Ամուլսարի մետաղական հանքի ծրագրի դեմ արտահայտված մարդիկ, լինելով տարբեր բնագավառներից, ունենալով տարբեր մասնագիտություններ և ապրելով տարբեր բնակավայրերում, ունենք հստակ դիրքորոշում Ամուլսարի ճակատագրի հարցում:

Այն է՝ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՊԻՏԻ ՍԱՐ ՄՆԱ ԵՎ ՎԵՐՋ։

Ստիպված լինելով տարիներով Ամուլսարի մուտքերի մոտ հողային ճանապարհների վրա շուրջօրյա հերթապահություն իրականացնել խաղաղ ակցիաների միջոցով՝ մեզ հաջողվել է կասեցնել Ամուլսարը որպես հանք շահագործելու ծրագիրը։ Մեր պայքարը հաջողվել է, քանի որ հանրության լայն շերտերը և մասնավորապես Ամուլսարի լանջին գտնվող առողջարանային Ջերմուկ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունն աջակցել և կիսել է մեր տեսակետը։ Այդ մասին են վկայում Ջերմուկ համայնքում անցկացված հանրագրի արդյունքները, որտեղ շուրջ 3000 բնակիչ իր ստորագրությամբ հստակ դեմ է արտահայտվել համայնքի տարածքում մետաղական հանքերի շահագործմանը։ Բազմաթիվ են փաստերը Ամուլսարի ծրագրի դեմ իրականացված ակցիաներին համայնքի բնակչության ակտիվ մասնակցության մասին։

Ամուլսարի՝ որպես հանք շահագործումը բազմաշերտ խնդիրներ է պարունակում, և կփորձենք նշել մի քանիսը։ Ամուլսարը գտնվում է Հայաստանի կարևորագույն ջրային ռեսուրսների «սրտում»՝ Արփա և Որոտան գետերի տարածքում, ինչպես նաև Սևանը սնուցող Կեչուտի ջրամբարին շատ մոտ։

Ամուլսարի բնապահպանական ռիսկերի մասին խոսվել է բազմիցս և շատ մասնագետների կողմից։ Ամուլսարի շահագործման ծրագիրը բացասական գնահատականի է արժանացել նաև այսօրվա կառավարության կողմից պետական ֆինանսավորմամբ պատվիրված միջազգային ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի ընկերությունների անկախ փորձագետների կողմից։

Բացի բնապահպանական անկառավարելի խնդիրներից Ամուլսարի շահագործումն ուղիղ հարված է Ջերմուկ հանքաջրաբուժական, առողջարանային և զբոսաշրջային քաղաքի գոյության և տնտեսական ուղղվածության համար։ Ջերմուկն ի սկզբանե ստեղծվել է որպես ջրաբուժական և առողջարանային գոտի, և այդ ճյուղը կայուն զարգանում է համայնքում։ Լիդիան ընկերությունը մինչ օրս չի կարողացել ներկայացնել երաշխիքներ Ամուլսարի շահագործման դեպքում առողջարանային գոտու վրա ազդեցության բացակայության վերաբերյալ։ Չի էլ կարողանալու ներկայացնել, քանի որ աշխարհում գոյություն չունի ոչ մի հանքաջրաբուժական առողջարանային գոտի, որի կողքին շահագործվի մետաղական բաց հանք։

Համայնքի բնակիչներն արդարացիորեն դեմ են նման անհեռանկարային ծրագրի իրականացմանը և հարկադրաբար իրենց սոցիալ-տնտեսական ճյուղի փոփոխմանը։ Դեռ հանրային լսումների փուլում Ջերմուկ քաղաքի բնակչությունը միտումնավոր դուրս է թողնվել դրանց մասնակցելու հնարավորությունից, քանի որ միշտ ունեցել են բացասական վերաբերմունք այդ ծրագրին։

Վստահաբար նշում ենք, որ Ջերմուկ համայնքի բնակչությունը և նրանց մոտեցումը կիսող բազմաթիվ մարդիկ ամուր կանգնած են Ամուլսարի թիկունքին և զգուշացնում են, որ ցանկացած օժանդակում այդ ծրագրին արկածախնդրություն է և դատապարտված է ձախողման։ Ամուլսարը Ջերմուկ համայնքի բնակչության համար կենսատարածք է և այն չենք զիջելու»։