Լավրովը բացատրել է, թե ինչու է Սյունիքի մարզով երթուղին մնում փակ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ափսոսանք է հայտնել, որ Երևանի դիրքորոշման պատճառով Հայաստանի Սյունիքի մարզով երթուղին շարունակում է փակ մնալ։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Շատ ցավալի է, որ Հայաստանի համար այնպիսի գործնական, ձեռնտու բան, ինչպիսին է Սյունիքի մարզով երթուղու բացումը, դեռևս մնում է թղթի վրա: Ես պատճառը տեսնում եմ Երևանի դիրքորոշման մեջ»,- ամփոփիչ մամուլի ասուլիսում նշել է Լավրովը: