Բաքուն պատրաստ է համաձայնագիր ստորագրել Երևանի հետ Ռուսաստանի տարածքում, Երևանի դիրքորոշումն անհայտ է. Լավրով
Բաքուն պատրաստ է համաձայնագիր ստորագրել Երևանի հետ Ռուսաստանի տարածքում, Երևանի դիրքորոշումն անհայտ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Փաստ է, որ արևմտյան գործընկերները ցանկանում են, որ «խաղաղության պայմանագիրը» (չակերտները՝ Newspress.am-ի) Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի միա՛յն իրենց տարածքում։ Փաստ է, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությունը դադարեցնելու և բոլոր հարցերի լուծման համար փոխգործակցության մի ամբողջ համակարգ կառուցելու ջանքերը։ Ես չգիտեմ, թե որքանով է դրան պատրաստ Երևանը, թեև համապատասխան ազդանշանները վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- իր ասուլիսում ասել է Լավրովը։