Ուկրաինական անօդաչուները՝ Մոսկվայի և Լենինգրադի շրջաններում․ ռուսական ՀՕՊ-ը չեզոքացրել է դրանք
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի մարզում խոցել են ուկրաինական մեկ անօդաչու թռչող սարք և մեկ անօդաչու թռչող սարք են որսացել Լենինգրադի մարզում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հունվարի 18-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 01:30-ի սահմաններում, Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Մեկ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվայի շրջանի, իսկ մեկը ՀՕՊ համակարգը որսացել է Լենինգրադի շրջանի տարածքում»,- հայտնել են գերատեսչությունից։