Երկար տարիներ ապրել ու աշխատել եմ Լոռու մարզում․ Արամ Ղազարյանը պաշտոնապես նշանակվեց Լոռու մարզպետ
Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ։
NEWSPRESS.am-ն արդեն գրել էր, որ Կառավարության այսօրվա նիստում այդ պաշտոնին կնշանակվի Արամ Ղազարյանը։
Ղազարյանը նշեց, որ երկար տարիներ ապրել ու աշխատել է Լոռու մարզում, տեղյակ է մարզում առկա հիմնահարցերից։
«Պատրաստ եմ մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրներն ու նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,- ասաց նա։
«Պարո՛ն Ղազարյան, դուք նշանակվեցիք Լոռու մարզպետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Արամ Ղազարյանը Շիրակի մարզային ոստիկանապետի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի դեկտեմբերի 5-ից` տեղափոխվելով ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից։ Արամ Ղազարյանը զբաղեցրել էր նաև Լոռու, այնուհետ՝ Գեղարքունիքի մարզային վարչության պետերի պաշտոնները։
Նա համարվում է ոստիկանության փորձառու, բանիմաց կադրերից։