Թրամփը նշել է, որ Բայդենին չեն վստահի անգամ կոնֆետների խանութի ղեկավարումը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին չի կարելի վստահել նույնիսկ կոնֆետի խանութի ղեկավարությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե փոքր խանութ ունենայիք, օրինակ՝ կոնֆետների, կվստահեի՞ք Ջո Բայդենին ձեր խանութի կառավարումը: Պատասխան՝ ոչ մի դեպքում նրան ոչ ոք չի վստահում, և նա ղեկավարում է երկիրը»,- ասել է քաղաքական գործիչը Նյու Հեմփշիրում իր կողմնակիցների առջեւ ելույթի ժամանակ։
Թրամփը նշել է, որ Բայդենը ներկայացնում է Միացյալ Նահանգները այնպիսի ուժեղ առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ, ինչպիսիք են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Նախկին նախագահը մտավախություն է հայտնել, որ Բայդենի քաղաքականության պատճառով Միացյալ Նահանգները կբախվի տնտեսական ճգնաժամի, որը համեմատելի է 1929-1939 թվականների Մեծ ճգնաժամի հետ։
Մինչ այս ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի հակաժողովրդավարական դիրքորոշումը գործոն է, որը նրան դրդել է առաջադրվել երկրորդ ժամկետի համար։