Նոր մանրամասներ՝ Պակիստանի կողմից Իրանին հարվածելու գործողություններից
Պակիստանի օդանավը մտել է Իրանի օդային տարածք հարվածներ հասցնելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Ավելի վաղ Պակիստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսլամաբադը մի շարք ճշգրիտ ռազմական հարվածներ է հասցրել Իրանում «ահաբեկիչների թաքստոցներին», և մի շարք «ահաբեկիչներ» ոչնչացվել են։
«Պակիստանի ինքնաթիռները մտել են Իրանի օդային տարածք և հաջողությամբ վերադարձել ապաստարաններին հարվածելուց հետո», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: