Պակիստանը նշել է Իրանի տարածքի վրա հարձակումների նպատակը
Իրանի տարածքին հասցված հարվածների միակ նպատակը Պակիստանի անվտանգության ու ազգային շահերի ապահովումն էր: Այս մասին հայտարարել են Պակիստանի ԱԳՆ-ում։
«Պակիստանը լիովին հարգում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այսօրվա գործողության միակ նպատակն էր ապահովել Պակիստանի սեփական անվտանգությունն ու ազգային շահերը, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն և չեն կարող խախտվել», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ Պակիստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Պակիստանը մի շարք խիստ համակարգված և նպատակային ճշգրիտ ռազմական հարվածներ է հասցրել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների թաքստոցներին: