Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Աշխատակիցը՝ ՔՊ-ի օլիգարխից խաբված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ «Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձեւով Սեւանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը եւ Հովիկ Աբրահամյանի տունը սեփականաշնորհած հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը հյուրանոցի գլխավոր տնօրեն, ազգությամբ եգիպտացի Մահմուդ Սաադին աշխատացրել եւ առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից: Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նարեկ Նալբանդյանը, հարցին հստակ մեկնաբանություն տալու փոխարեն, շատ ագրեսիվ էր արձագանքել՝ խնդրելով իրեն չզանգել, բայց մենք խոսում ենք փաստերով: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է կապ հաստատել նաեւ ազգությամբ եգիպտացի, «Գոլդեն Փելիս» հյուրանոցի արդեն նախկին գլխավոր մենեջեր Մահմուդ Սաադի հետ:

-Պարո՛ն Սաադ, որքա՞ն ժամանակ է՝ աշխատում եք «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Ի՞նչ պաշտոն եք զբաղեցրել:

-Ես «Գոլդեն Փելիս» հյուրանոցում աշխատում եմ 2022թ. փետրվարից, բայց 2023թ.-ի դեկտեմբեր ամսին աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել իմ կամքով: Ուզում եմ շեշտել, որ ինձ չեն ազատել, ես եմ դիմում գրել: Հյուրանոցի գլխավոր մենեջերի պաշտոնն եմ զբաղեցրել:

-Ո՞րն է եղել պատճառը ազատման դիմում գրելու:

-Անձնական խնդիրներով:

-Մենք տեղեկություններ ունենք, որ Դուք աշխատել եք, սակայն հյուրանոցի տնօրինությունը Ձեզ չի վճարել աշխատանքի դիմաց: Աշխատավարձի հետ կապված ի՞նչ խնդրի եք բախվել:

-Չեն վճարվել միայն դեկտեմբեր ամսվա համար, երբ արդեն աշխատանքից ազատման դիմում եմ գրել: Կցանկանամ նշել նաեւ, որ ես այս խնդրի մասին չեմ բարձրաձայնել, քանի որ չեմ ցանկանում մեծ աղմուկ բարձրանա. հուսամ՝ կլուծվի խնդիրը:

-Իսկ փորձե՞լ եք հանդիպել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի հետ՝ պարզելու՝ ինչու չեք վճարվել:

– Ո՛չ, քանի որ ես հաճախ եմ արտերկրում լինում ու չեմ հանդիպել: Աշխատավարձերը վճարում է հյուրանոցի ֆինանսական բաժինը. նրանցից պարզաբանում դեռ չեմ ստացել:

-Կա՞ն էլի աշխատակիցներ, որոնք չեն վճարվել:

-Ես նման տեղեկություն չունեմ:

-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել, ինչպե՞ս եք պատրաստվում Ձեր աշխատավարձը հետ ստանալ:

-Ես այժմ Հայաստանում չեմ, առաջիկայում կվերադառնամ ու կփորձեմ հանդիպել հյուրանոցի տիրոջ հետ՝ խնդիրը պարզելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: