ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կրկին հարվածներ են հասցրել Եմենին
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան գիշերը հարվածներ են հասցրել Եմենի այն հատվածին, որը վերահսկվում է ապստամբ Հութի Անսար Ալլահ շարժման կողմից։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ կրակի տակ են ընկել Դամար, Թաիզ, Հոդեյդա և Ալ-Բայդա նահանգները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածներից մեկը հասցվել է հութիների օբյեկտին Ալ-Սալիֆ գյուղում, որը գտնվում է Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նահանգում։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտոնյաները հաստատել էին առաջին հարվածը ապստամբների թիրախներին։