Հայտնի է, թե ով կլինի Լոռու մարզպետ
Օրեր առաջ, NEWSPRESS.am-ը հրապարակել էր Լոռու մարզպետի հավանական թեկանծուների 3 անուն։ Ինչպես և կանխատեսվում էր` նրանցից մեկը վաղը` կառավարության նիստի ժամանակ, կնշանակվի մարզպետի պաշտոնում։
Մեր տեղեկություններով, Լոռու մարզպետ կնշանակվի Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը։ Նա Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնում էր, այնուհետև նշանակվել էր Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։
Արամ Ղազարյանը Շիրակի մարզային ոստիկանապետի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի դեկտեմբերի 5-ից` տեղափոխվելով ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից։ Արամ Ղազարյանը զբաղեցրել էր նաև Լոռու, այնուհետ՝ Գեղարքունիքի մարզային վարչության պետերի պաշտոնները։
Նա համարվում է ոստիկանության փորձառու, բանիմաց կադրերից։
Արմինե Մկրտումյան