Աշխարհի երկրները կկարողանան կառուցել նոր բազմաբևեռ համաշխարհային կարգ. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է պետությունների տարածքային ամբողջականության հարգման կարևորության մասին։ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովից նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Եթե միջազգային հանրությունը համաձայնի, որ կարող է խախտվել երկրների տարածքային ամբողջականությունը, աշխարհում քաոս կստեղծվի, կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Նա նաև հիշեցրեց, որ աշխարհում բավականաչափ երկրներ կան, որոնք տարածքային պահանջներ ունեն այլ պետությունների նկատմամբ։
Նա վստահություն է հայտնել նաև, որ աշխարհի երկրները կկարողանան կառուցել նոր բազմաբևեռ համաշխարհային կարգ։