Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրները ցանկանում են ԱՄՆ ներկայությունը. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրները ցանկանում են Միացյալ Նահանգների ներկայությունը և նրա ներգրավվածությունը տարածաշրջանի գործերին։
Բլինքենն այս մասին նշել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում կազմակերպված Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում:
«Մերձավոր Արևելքի նման տարածաշրջաններում, որտեղ կան խորը և ցավալի մարտահրավերներ, ես լսում եմ գրեթե բոլոր երկրներից, որ նրանք ցանկանում են, որ մենք ներկա լինենք, որպեսզի մենք ևս բանակցությունների սեղանի շուրջ լինենք, նրանք ցանկանում են, որ մենք խաղանք առաջատար դեր»,- ասել է Բլինկենը Դավոսում կայացած քննարկման ժամանակ։