Պակիստանն Իրանից հետ է կանչել իր դեսպանին
Իսլամաբադը Պակիստանի տարածքին Իրանի հարվածներից հետո Թեհրանին տեղեկացրել է, որ որոշել է հետ կանչել իր դեսպանին, ճեպազրույցում ասել է Պակիստանի ԱԳՆ խոսնակը։
«Մենք նրանց տեղեկացրել ենք նաև, որ Պակիստանը որոշել է հետ կանչել իր դեսպանին Իրանից», - ասել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը:
ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Պակիստանում Իրանի դեսպանը, ով այժմ այցով գտնվում է Իրանում, այս պահին չի կարողանա վերադառնալ Պակիստան։ Նա նշել է, որ Պակիստանը նաև որոշել է առաջիկա օրերին դադարեցնել երկու երկրների միջև բարձր մակարդակի բոլոր ընթացիկ և պլանավորված այցերը։