Իսրայելական բանակը հայտնել է, որ հայտնաբերել է Լիբանանից հրթիռի արձակում
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայտնաբերել է հակատանկային հրթիռի արձակում Լիբանանից դեպի Գլադիոլա բանակի հենակետը, ինչպես նաև հարվածել է Լիբանանի Հեզբոլլահ շարժման ենթակառուցվածքին հարավային Լիբանանում։
Այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները:
Իրավիճակը հարավային Լիբանանում վատթարացավ այն բանից հետո, երբ Իսրայելը սկսեց ռազմական գործողություններ Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին։ Իսրայելական բանակը և Հեզբոլլահի մարտիկները ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ՝ սահմանամերձ շրջաններում։