Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը
Քաղաքականություն

Իսրայելի արտգործնախարարը թվիթերում օգտագործում է Հայոց ցեղասպանություն եզրույթը. «Շատ քիչ է և շատ ուշացած»

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հիշեցրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին այն բանից հետո, երբ թուրք ղեկավարն աջակցել է Հարավաֆրիկյան Հանրապետության բողոքին Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան) առ այն, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել պաղեստինցիների դեմ Գազայում:

2024 թվականի հունվարի 12-ին արտգործնախարար Կացն իր թվիթերյան էջում գրել է. «Անցյալում Հայոց ցեղասպանություն ունեցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ պարծենում է՝ անհիմն պնդումներով թիրախավորելով Իսրայելին։ Մենք հիշում ենք հայերին և քրդերին: Ձեր պատմությունն ինքնին խոսուն է: Մենք պաշտպանվում ենք ձեր բարբարոս դաշնակիցներից, ոչ թե ոչնչացնում նրանց»:

Իսրայել-Համաս հակամարտության ավելի լայն համատեքստում, Հայոց ցեղասպանության հիշատակումը Իսրայելի կողմից Թուրքիային քննադատելու համար, մի շարք կարևոր հարցեր է առաջ բերում: Տասնամյակներ շարունակ հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Իսրայելի արտգործնախարարը հանկարծ հիշել է Հայոց ցեղասպանության մասին, երբ դա համապատասխանել է իր երկրի շահերին: Ահա իմ մեկնաբանությունները նրա թվիթերյան գրառման վերաբերյալ.

1) Իսրայելի արտգործնախարարի կողմից  Հայոց ցեղասպանության հիշատակումը չի կարող համարվել պաշտոնական ճանաչում, որը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

2) Սա առաջին դեպքը չէ, երբ իսրայելցի նախարար մը խոսում է Հայոց ցեղասպանության մասին։ Նախկին իսրայելցի երեք այլ նախարարներ նման հայտարարություններ են արել ճանաչման մասին, երբ ծառայում էին կառավարությունում։

- Կրթության նախարար Յոսի Սարիդը 2000 թվականի ապրիլի 24-ին հայտարարեց. «Ես միանում եմ ձեզ, հայ համայնքի անդամնե՛ր, ձեր Հիշատակի օրը, երբ նշում եք ձեր ցեղասպանության 85-րդ տարելիցը: Ես այստեղ եմ ձեզ հետ՝ որպես մարդ, որպես հրեա, որպես իսրայելցի և որպես Իսրայել պետության կրթության նախարար»։

- Արդարադատության նախարար Յոսի Բեյլինը 2000թ. ապրիլի 24-ին հայտարարեց. «Տեղի ունեցածը չի կարող այլ կերպ որակվել, բացի ցեղասպանությունից: Մեկուկես միլիոն մարդ անհետացավ։ Դա անփութություն չէր, դա կանխամտածված էր»: Ավելի վաղ՝ 1994 թվականին, զբաղեցնելով արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը, Բեյլինը նման հայտարարություն էր արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

- Ներգաղթյալների ներգրավման հարցերով նախարար Յաիր Ցաբանը 1995 թվականին մասնակցել է Իսրայելում հայ համայնքի հիշատակի օրվա արարողություններին և հորդորել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
3) Այնուամենայնիվ, Իսրայելի Քնեսեթը վերջին տասնամյակների ընթացքում մի քանի անգամ փորձել է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Ամեն անգամ Իսրայելի կառավարությունն արգելափակել է բանաձևը՝ Թուրքիային հաճոյանալու համար։
4) Անընդունելի է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը օգտագործում է որպես սակարկության առարկա Թուրքիայի հետ իր խնդրահարույց հարաբերություններում։ Իսրայել պետությունը, որպես Հոլոքոստը Հոլոքոստից փրկված ժողովուրդ, պետք է լիներ առաջին երկիրը, հուսանք՝ ոչ վերջինը, որ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը:

5) Նույնքան անընդունելի են Իսրայելի կառավարության արդարացումները Հայոց ցեղասպանության ժխտման համար։ Երբ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները լավ են, իսրայելցի պաշտոնյաներն ասում են. «Մենք չենք ցանկանում փչացնել մեր լավ հարաբերությունները Թուրքիայի հետ Հայոց ցեղասպանության պատճառով»: Իսկ երբ հարաբերությունները վատ են, ինչպես հիմա, Իսրայելը հայտարարում է. «Մենք չենք ցանկանում ավելի վատթարացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»։ Իսրայելն այսպիսով արատավորել է իր համբավը միջազգային հանրության շրջանում՝ որպես ցեղասպանությունը ժխտող:

6) Հակառակ Իսրայելի կառավարության ժխտողականության, Հայոց ցեղասպանության վրա ուշադրություն հրավիրող առաջատար ձայներից են եղել անհատ հրեաներ. Հենրի Մորգենթաուն, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան (1913-1916 թթ.), Ֆրանց Վերֆելը, ավստրիացի հրեա արձակագիր, «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հեղինակ, Ռաֆայել Լեմկինը, լեհ հրեա իրավաբան, որը հորինել է ցեղասպանություն տերմինը, Ռեուվեն Ռիվլինը, Իսրայելի նախկին նախագահը, երբ նա Կնեսետի նախագահն էր, պրոֆեսորներ Իսրայել Չարնին, Յաիր Աուրոնը և Յեհուդա Բաուերը և Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը։

7) Տարիներ շարունակ և բոլորովին վերջերս Էրդողանը շատ կոպիտ բառեր է օգտագործել Իսրայելի կառավարությանը և վարչապետ Բենիամին Նեթանյահուին վիրավորելու համար՝ նրան նմանեցնելով Հիտլերին և մեղադրելով որպես «ռազմական հանցագործ և ահաբեկիչ», որը ցեղասպանություն է իրականացնում ընդդեմ պաղեստինցիների։ Այնուամենայնիվ, ինչպես անցյալ հակամարտություններում, երբ ներկա ճգնաժամն ավարտվի, Իսրայելն ու Թուրքիան կվերադառնան իրենց նախկին սիրային հարաբերություններին: Նույնիսկ առկա սրված թշնամական իրավիճակին, երկու երկրները շարունակում են իրենց միլիարդավոր դոլարների առևտուրը, հետախուզական տեղեկատվության փոխանակումը և զբոսաշրջությունը:

8) Արևմտյան Եվրոպան և Միացյալ Նահանգները, անտեսելով Թուրքիայի ղեկավարի չարագործությունները ՆԱՏՕ-ի ներսում և նրա րազմական վարքագիծը մի քանի տարածաշրջանային հակամարտություններում, այնքան են շփացրել Էրդողանին, որ նա գիտի, որ կարող է անպատիժ դուրս գալ այն ամենից, ինչ ցանկանում է անել՝ առանց որևէ հետևանքի: Դեռևս 2010 թվականին, երբ թուրքական մարդասիրական նավատորմը մոտենում էր Գազային՝ ճեղքելու Իսրայելի շրջափակումը, Իսրայելի զինվորականները հարձակվեցին թուրքական նավի վրա՝ սպանելով տասը թուրքերի։ Դրանից հետո Նեթանյահուն ներողություն խնդրեց Էրդողանից և 20 միլիոն դոլար փոխհատուցում վճարեց զոհերի ընտանիքներին։

9) Եթե նույնիսկ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովուրդը չի մոռանա միլիարդավոր դոլարների մահաբեր զենքը, որ Իսրայելը վաճառեց Ադրբեջանին Արցախյան պատերազմի ժամանակ հազարավոր հայ զինվորների սպանելու և վիրավորելու համար: Ցնցող է, որ նույնիսկ Իսրայել-Գազա պատերազմի ժամանակ Իսրայելը շարունակում է հավելյալ արդիական սպառազինություն վաճառել Ադրբեջանին, քանի որ ադրբեջանական մի քանի բեռնատար ինքնաթիռներ են տեսել, որոնք Իսրայելից դուրս են եկել զենքերով բեռնված։

«Իսրայել Հայոմ» թերթը 2024 թվականի հունվարի 14-ին հրապարակել է Նադավ Շրագայի հոդվածը՝ «Հիմա՛ ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» վերնագրով։ Հեղինակը համարձակորեն գրել է. «Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մերժումը բարոյական բացահայտ սնանկության ակնհայտ դեպք է»:

Դեռևս 1989 թվականին, երբ Նեթանյահուն արտաքին գործերի փոխնախարար էր և դեռ չէր կորցրել իր բարոյական նկարագիրը, ասել է. «Կան հարցեր, որոնք դուրս են քաղաքականությունից և դիվանագիտությունից։ Ցեղասպանություններն այս կատեգորիայի վառ օրինակներից են»:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ