Աշխարհը թևակոխել է միջազգային հարաբերությունների նոր դարաշրջան. Սալիվան
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ միջազգային հանրությունը գտնվում է նոր դարաշրջանի արշալույսում, որտեղ կատաղի մրցակցություն է ծավալվել աշխարհակարգը որոշելու իրավունքի համար։
Ելույթ ունենալով Դավոսի միջազգային համաժողովում, նա իրավիճակը համեմատեց նախապատերազմյան տարիների հետ, սակայն խոստացավ, որ ԱՄՆ-ն, ի տարբերություն 1930-ականների, չի գնա ինքնամեկուսացման և կապահովի, որ պատմությունը չկրկնվի։
«Այսօր մենք ապրում ենք նոր դարաշրջանի առաջին օրերը: Մեծ տերությունները շատ ավելի փոխկապակցված են միմյանց, քան դա կար Սառը պատերազմի ժամանակաշրջանում: Բայց մենք նաև դաժան մրցակցության մեջ ենք աշխարհի այն տեսակի համար, որը մենք ցանկանում ենք կառուցել», - ասել է Սալիվանը: .