ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել էսկալացիան Լիբանանում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ, որ հակամարտությունը Լիբանանում սրվի նույն մասշտաբով, ինչ Գազայի հատվածում։
«Որքան երկար շարունակվի հակամարտությունը Գազայում, այնքան մեծ է էսկալացիայի և սխալ հաշվարկների վտանգը: Մենք չենք կարող տեսնել Լիբանանում այն, ինչ տեսնում ենք Գազայում», - գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում:
Իրավիճակը հարավային Լիբանանում վատթարացավ այն բանից հետո, երբ Իսրայելը սկսեց ռազմական գործողություններ Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին։
Իսրայելական բանակը և «Հըզբոլլահի» մարտիկները ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ՝ սահմանամերձ շրջաններում։