Իրանը հարված է հասցրել Պակիստանի տարածքին
Իրանական ուժերը հրթիռնային հարվածներ են հասցրել Պակիստանում «Ջեյշ ալ-Դհուլմ» (Ջեյշ ալ-Ադլ) ահաբեկչական խմբավորման հենակետերին։ Ըստ Tasnim գործակալության` այդ բազաները հաջողությամբ ոչնչացվել են հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումների համակցությամբ:
Նշվում է, որ դեռ դեկտեմբերի կեսերին «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը ներխուժել է Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունք, որի հետևանքով զոհվել է իրանցի 11 ոստիկան։