Բայդենը կարող է նոր խնդիրների առաջ կանգնել Ուկրաինայի պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է լրացուցիչ խնդիրների առաջ կանգնել նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ՝ Ուկրաինային աջակցելու պատճառով: Այս մասին РИА Новости գործակալությանն ասել է ամերիկացի իրավապաշտպան Ֆիլ Վիլայտոն։
«Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ԱՄՆ-ի կողմից ուկրաինական պատերազմի ֆինանսավորումը ևս մեկ պատճառ է, թե ինչու Բայդենը կարող է ունենալ քաղաքական խնդիրներ»,- ասում է Վիլայտոն, ով Վիրջինիայի պաշտպաններ հանուն ազատության, արդարության և հավասարության ջատագովների խմբի հիմնադիրն է: