Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքը հայկական գույների մեջ. Ուղիղ կապ Փարիզից. (տեսանյութ)
Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքում Տյառնընդառաջի տոնի առթիվ կազմակերպվել է Կարինե Հովհաննիսյանի և Կարինե Այրունցի «Գարուն-ամառ» աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Աշխատանքները հիմնականում դասական ոճի ու գարնանային գույների մեջ են:
Ցուցահանդեսի վայրն էլ պատահական չի ընտրվել, քանի որ այդ օրը եկեղեցին լեփ-լեցուն է լինում երիտասարդներով: Ցուցահանդեսը կտևի երեք շաբաթ ` շաբաթ և կիրակի օրերին:
Կազմակերպիչները նշել են, որ վաճառքից ստացված հասույթը ուղղվելու է բարեգործության, իսկ թե կոնկրետ, որ ուղղությմաբ, ոչինչ չի ասվել, քանի որ անակնկալ է լինելու:
Մանրամասները` տեսանյութում