Զելենսկին Դավոսում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Կողմերը քննարկել են շատ կարևոր հարցեր:
Խոսքը մարտի դաշտում տիրող իրավիճակի, Կիևի պաշտպանական կարիքների, հակաօդային պաշտպանության համակարգերի հետագա ամրապնդման, ինչպես նաև Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստման մասին է։
Զելենսկին և Ստոլտենբերգը նաև քննարկել են գործընկերների հետ աշխատանքը G7-ի հռչակագրի շրջանակներում անվտանգության երկկողմ համաձայնագրերի շուրջ, որոնք ուժի մեջ կլինեն մինչև Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին: