Սաուդյան Արաբիան կօգնի Ադրբեջանին ականազերծել օկուպացված Արցախը
Սաուդյան Արաբիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախն ականներից մաքրելու համար:
Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Ադրբեջանից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ ականազերծելու համար կպահանջվի մոտ 30 տարի և 25 միլիարդ դոլար։