Աստղիկ Սարգսյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Ստանձնում եմ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի (press officer) գործառույթները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Աստղիկ Սարգսյանը:
«Ողջամիտ ժամկետում գործերին ծանոթանալուց հետո հասանելի կլինեմ մեկնաբանությունների և պայմանավորվածությունների համար»,- հավելել է նա: