Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը չի փոխվի
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի՝ գրավի դիմաց Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Նշվում է, որ Գևորգի աջակիցներն ու ընկերները, ովքեր հաստատակամ են Գևորգի ազատության համար մինչև վերջ պայքարելու հարցում, բողոքի երթ էին կազմակերպել: Նրանք ձվեր են նետել դատախազության շենքի վրա, այնուհետև, երբ դատարանը մերժել է փաստաբանի միջորդությունը, երթի մասնակիցները շարժվել են դեպի Եվրոպայի խորհրդի պատվիրակության գրասենյակ: