Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում. ոչնչացվել է ՄՈՍԱԴ-ի գլխավոր շտաբը
Այս գիշեր մի քանի պայթյուն է որոտացել իրաքյան Էրբիլ նահանգում: Այս մասին գրում են իրանական լրատվամիջոցները և նշում, որ դրանց պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Նշվում է, որ հարվածները ոչնչացրել են հակաիրանական ահաբեկչական խմբավորումների կենտրոնները:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշում էնաև, որ մի շարք բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրաքյան Քրդստանում գտնվող իսրայելական արտաքին հետախուզական ծառայության գլխավոր շտաբներից մեկի ուղղությամբ, որը ոչնչացվել է: