Հայտնի է, թե որն է լինելու Դոնալդ Թրամփի առաջին քայլը նախագահ ընտրվելու դեպքում
Հանրապետական կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը հայտարարել է, որ եթե Դոնալդ Թրամփը հաղթի նախագահական ընտրություններում, ապա իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից կսկսի միգրանտների զանգվածային արտաքսումները։ Նրա խոսքերը մեջբերում է The Hill-ը։
«Մենք պետք է պայքարենք անվտանգ սահմանի համար, և նախագահ Թրամփը կանի դա, և նա կսկսի զանգվածային արտաքսումներ առաջին իսկ օրը», - ասել է Գրինը:
Նա նաև ահաբեկիչներ է անվանել ԱՄՆ-ում գտնվող միգրանտներին և նրանց համեմատել ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հետ։
«Նրանք մեր երկրում են, և դուք կարող եք գրազ գալ, որ նրանցից շատերը ահաբեկիչներ են, ովքեր կցանկանային հարձակվել մեր երկրի վրա այստեղ, ինչպես Իսրայելը հարձակվեց այնտեղ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից», - ասել է Գրինը: