Թուրքիան կարծում է, որ Արևմուտքը պատրաստ չէ Ուկրաինայում խաղաղության
Թուրքիան դեռ չի տեսնում Արևմուտքի պատրաստակամությունն Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների համար, և, հետևաբար, իրավիճակը կարող է փակուղի մտնել։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրին։
«Ցավոք, մենք դեռ չենք տեսնում կարգավորման արևմտյան գործընկերների պատրաստակամությունը։ Ստեղծված իրավիճակը սպառնում է փակուղի դառնալ: Պարոն նախագահը բազմիցս ասել է, որ խաղաղ գործընթացում պարտվողներ չեն լինելու։ Մենք շարունակում ենք մեր միջնորդական ջանքերը՝ հուսալով, որ հակամարտությունը կարող է լուծվել»,- ասել է աղբյուրը։
Անկարան կարծում է, որ Ստամբուլի գործընթացի շրջանակներում բանակցությունների վերսկսումը պետք է օգնի դադարեցնել կրակը, սակայն այս պահին հակամարտող կողմերից ոչ մեկը պատրաստ չէ դրան։