Կրակոցներ՝ Իսրայել-Եգիպտոս սահմանին
Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները Եգիպտոսի հետ սահմանին կրակ են բացել զինված մարդկանց ուղղությամբ։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Բանակը հայտնել է, որ մոտ 20 մարդ, որոնցից մի քանիսը զինված են, ժամանել են Եգիպտոսի տարածքից Իսրայելի հետ սահմանին՝ Նիցանա շրջան։
«Տարածքում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները կրակ են բացել զինված մարդկանց վրա, հարվածներ են գրանցվել»,- ասվում է բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ի ալիքում։