Երրորդ համաշխարհային պատերազմ անպայման կսկսվի. Մարգարիտա Սիմոնյան
«Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունն այժմ կախված է Վաշինգտոնից՝ ընտրություններից առաջ պատերազմն անհրաժեշտ համարո՞ւմ է, թե՞ ոչ։
Ավելի վաղ Իրաքի անվտանգության մարմինների աղբյուրը РИА Новости-ին հայտնել էր երեքշաբթի գիշերը մի քանի պայթյունների մասին, որոնք տեղի են ունեցել Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում՝ ԱՄՆ հյուպատոսության և միջազգային օդանավակայանի տարածքում։
«Հիմա համաշխարհային պատերազմ կսկսվի, թե մի փոքր ուշ, կախված է նրանից, թե Վաշինգտոնն ինչպես կկարծի, այսինքն՝ դա իրեն օգտակար կլինի հիմա՝ ընտրություններից առա՞ջ, թե՞ հակառակը»,- գրել է Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում։
Նա վստահություն է հայտնել, որ համաշխարհային պատերազմ անպայման կսկսվի։ Իր գրառման մեջ նա պարզաբանել է, որ «հավանականության գրեթե սպառիչ աստիճանով դա կլինի Մերձավոր Արևելքում»: